|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում կադրային լուրջ տեղաշարժեր են սկսվել: Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ` սպասում էին ընտրությունների ավարտին, որ մարդկանց աշխատանքից հեռացնեն ու իրենց ցանկալի կադրերին բերեն: Ու հիմա քաղաքապետարանում են հայտնվում «հեղափոխական» կադրերը: Ի դեպ, երեկ Հայկ Մարությանը հանձնարարել է հաստիքացուցակները վերանայել:
Փոփոխությունները համալիր են լինելու` ոչ միայն քաղաքապետարանի աշխատակազմում, այլեւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր կառույցներում, մանկապարտեզներից սկսած մինչեւ դպրոցի տնօրեններ եւ համայնքապետարաններ: Քաղաքապետարանի կուլիսներում խոսք ու զրույցի թեմա է դարձել քաղաքապետի` այս կամ այն հարցին առնչվող անտեղյակությունը, չնայած, նույն աղբյուրի պնդմամբ, Մարությանին հաճախ փրկում է հազար տարվա «կոճղ», քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը, որն ուղղորդում, օգնում է քաղաքապետին, հուշում, թե որը որից հետո է:
Այնուհանդերձ, հաճախ հեղափոխական տրամադրություններն ավելի հզոր են դուրս գալիս «նիկոլի թվից» քաղաքապետարանում նստած Կամո Արեյանից»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: