|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր նշում է իր 82-րդ տարեդարձը. հայտնում է Благовест-Инфо-ն:
Նրան առաջինը շնորհավորել են բարեգործական մանկական դիսպանսերի երեխաները, որը Վատիկանի աջակցությամբ բացվել է ավելի քան 90 տարի առաջ: Երեխաները Հռոմի պապի մոտ ընդունելության են եկել ծննդյան օրվա նախօրյակին և նրան բերել մեծ տորթ՝ «Շնորհավորանքներ Ֆրանցիսկոս պապին» մակագրությամբ: Տորթը զարդարված է եղել ամանորյա տոների խորհրդանիշերով՝ փոքրիկ տոնածառներով ու ձնեմարդկանցով:
Արգենտինայից տեղափոխվելով Վատիկան՝ Ֆրանցիսկոսը չի դավաճանել «հասարակ քահանայի» շատ սովորությունների: Նա ամեն առավոտ իր օրն սկսում է 4:45-ին և, իր իսկ խոստովանությամբ, հաճախ է արտասանում «Լավ տրամադրության աղոթքը»: