|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Տեղեկացրել էինք, որ Եվրոպա լիգայի «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երիտասարդը Արցախի դրոշով դաշտ էր ներխուժել և ձերբակալվել։
Հայաստանի հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ երիտասարդն արդեն ազատ է արձակվել:
«Քիչ առաջ խոսեցի Սպարտակի հետ։ Արդեն ազատ է, հնարավոր է խուսափի վարչականից։ «Արսենալում» հայերին շատ են սիրում»,- գրել է նա։