կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-11 10:11
Քաղաքական

Մենք ակնկալում են համագործակցել Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ. ԱՄՆ պետդեպարտամենտ

Մենք ակնկալում են համագործակցել Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ. ԱՄՆ պետդեպարտամենտ

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների գնահատականը, համաձայն որի Հայաստանում անցած ընտրությունները մրցակցային էին եւ թեկնածուներին հնարավորություն էր տրված ազատ քարոզչություն վարել: Միացյալ Նահանգները միանում է ԵԱՀԿ-ի նախնական գնահատականին, համաձայն որի ընտրական գործընթացը վայելում էր հասարակական լայն վստահությունը եւ ապահովված էր հարգանքը հիմնարար ազատությունների նկատմամբ: 

Այս տարին Հայաստանի համար կարեւորագույն փոփոխություններ նշանավորեց: 27 տարի շարունակ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների եւ հաստատությունների զարգացմանը, եւ մենք կշարունակենք դա անել ապագայում: Մենք ակնկալում են համագործակցել Հայաստանի նոր Խորհրդարանի եւ Կառավարության հետ՝ խորացնելով մեր երկկողմ գործընկերությունը եւ համագործակցությունը, ամրապնդելով օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավար հաստատությունները, պայքարելով կոռուպցիայի դեմ, զարգացնելով առեւտուրն ու ներդրումները եւ ապահովելով տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունը», - ընդգծված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ: