|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի բանակցություններ է վարել նախագահի նախկին թեկնածու, բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ, ինչը բխում է Պետդեպարտամենտի հրապարակած ժամանակացույցից:
Ըստ ժամանակացույցի՝ հանդիպումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:10-ին Պետդեպարտամենտի շենքում:
Բլինքենի հետ հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը:
Ավելի վաղ Տիխանովսկայան Twitter-ում գրել էր, որ մտադիր է հանդիպել Բլինքենի և Նուլանդի հետ, որպեսզի «քննարկեն բելառուսներին և բռնաճնշումների ենթարկված քաղաքացիական հասարակությանը արդյունավետ օգնությունը, ինչպես նաև Բելառուսի վարչակարգի դեմ նոր պատժամիջոցները»:
Տիխանովսկայան ԱՄՆ է ժամանել կիրակի օրը: Նա նշել է, որ ուղևորության ընթացքում նախատեսում է այցելել Վաշինգտոն, Նյու Յորք և Կալիֆոռնիա, ինչպես նաև հանդիպումներ ունենալ քաղաքական գործիչների, փորձագետների և բելառուսական սփյուռքի հետ: