|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիան Իրաքի Մոսուլի շրջանի Բաշիքա քաղաքում, ավելացնելով իր ռազմաճամբարի զորաքանակը, հիմնում է 600 հոգանոց զորակազմով ռազմաբազա: Համապատասխան համաձայնագիրը կնքվել էր նոյեմբերի 4-ին Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրօղլուի և իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հանդիպման ժամանակ:
Ըստ ձեռք բերված համաձայնության՝ Թուրքիայի Շիրթ նահանգից 400 հոգուց կազմված 3-րդ հարվածային բրիգադը (դեսանտադիվերսիոն ստորաբաժանումներ) 25 տանկի շարասյունով ուղարկվել է Բաշիքա. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական «Haberler» լրատվակայքը տեղեկացնում է, որ ավելի քան 2 տարի է, ինչ թուրքական ԶՈւ ստորաբաժանումները մարզում են քրդական Փեշմերգե ջոկատներին և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող այլ ուժերի:
Թուրքական զորախմբի ուղարկումը հյուսիսային Իրաք առաջացրել է Իրաքի իշխանությունների դժգոհությունը: Մասնավորապես երկրի խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Հաքիմ ալ Զամիլին Անկարայի այդ քայլը որակել է որպես «թուրքական ներխուժում»: