|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:
«Սահմանված ժամկետներում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ՀՀ Կենտրոնական բանկում բացել են իրենց հիմնադրամներն ու ներկայացրել տեղեկանքներ դրանց մասին: Կենտրոնական բանկից ևս 3 օրը մեկ անգամ տրամադրվել են տեղեկանքներ ու տեղադրվել կայքում»,- ասաց Բաբիկյանը:
Դեկտեմբերի 8-ի դրությամբ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կատարած նախընտրական քարոզչության ծախսերի պատկերը հետևյալն է`
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների, դաշինքների ու ԿԲ-ի կողմից տրամադրված տեղեկանքներում խախտումներ չի արձանագրել: