|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քարոզարշավը նշված ժամկետից շուտ է սկսվել, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, ԿԸՀ-ն այն դիտարկել է օրենքի շրջանակում, ինչը նորություն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Ես կանխատեսել էի, որ պիտի լինի սև փիար և «ընդդեմ» աշխատանք, դա տեսանք հենց առաջին օրը: Հորդորում եմ բոլորին` անցնել դրական դաշտ, որտեղ ամեն մարդ պիտի ասի իր անելիքը: «Ընդդեմ» քարոզարշավն արդյունավետ չէ երկրի զարգացման համար: Ի դեպ, սա արվում է ոչ միայն վարչապետի պաշտոնակատարի կողմից, այլև բոլորի»,- նշեց նա: