Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գիտե՞ք` ինչքան եմ երազել այս օրվա համար, որ մեր ժողովուրդն առանց խախտումների, ճնշումների, փող վերցնելու, ինքն իր կամքով գա ընտրության, իմ կյանքի 18 տարիները նվիրել եմ դրան. լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի առաջին համարը` Արամ Սարգսյանը, խոսելով ընտրությունների ընթացքի մասին:
Նրա խոսքով`ինքը միշտ գերկարևոր է համարել արդար ընտրությունները ու միշտ այն կարծիքին է եղել, որ, եթե անկախ ընտրություններ լինեն, ամեն ինչ իր տեղը կընկնի: «Այսօրվա և ապագայի համար եմ քվեարկել, ինչպես նաև` անցյալի հիշողությունները վառ պահելու: Իմ մասնակցած ընտրությունների լավագույն քարոզարշավն էր` քարոզիչների հավասարության, հնավորությունների առումով: Միակ թերությունը կարճ ժամանակն էր»,- ասաց Սարգսյանը:
Հարցին, թե Հանրապետականը հաճախ ինչ-որ չարաշահումների մասին էր խոսում, նման դեպքեր նկատե՞լ է, Սարգսյանը պատասխանեց, որ չարաշահումների մասին ցանկացած մեկը կարող է բարձրաձայնել, բացի ՀՀԿ-ից: «Սիրուն չի` կասեր Սերժ Սարգսյանը»,- հավելեց նա: