|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոերթը: Այս մասին որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:Այս պաշտոնում Նոերթը կփոխարինի Նիքի Հեյլիին, որն ավելի վաղ հայտարարել էր պաշտոնը լքելու մտադրության մասին:
Հիզեր Նոերթի նշանակման մասին որոշումը ողջունել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն. «Շատ ուրախ եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնի համար Հիզերի թեկնածությունը առաջադրելու մտադրության համար: Նա ուղեկցել է ինձ ուղևորությունների ժամանակ որպես հանրային դիվանագիտության եւ հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ եւ մամուլի ծառայության ղեկավար: Ես վստահում եմ նրան», - «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է նա՝ հավելելով, որ Նոերթն առանցքային դեր է կատարում ամերիկյան արտաքին քաղաքականության առաջխաղացման գործում: Պոմպեոն հույս է հայտնել, որ Սենատը շուտ կհաստատի պաշտոնում Նոերթի նշանակումը: