Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին ԱՄՆ պատժամիջոցներն «անօրինական, անմարդկային և ձախողման դատապարտված» է համարել՝ հայտարարելով, որ ամերիկյան զորքերը թալանում են սիրիական նավթն ու բնական պաշարները՝ շարունակելով իրենց օկուպացիոն գործունեությունը Սիրիայում: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հարցով նիստում՝ նա նշել է, որ ապօրինի օկուպացիայի, անմարդկային պատժամիջոցների, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի քաղաքականացման միջոցով որոշ երկրներ պատասխանատու են հակամարտության երկարացման համար, քանի որ փորձում են իրենց կամքը պարտադրել սիրիացի ժողովրդին: «Նման փորձերն անօրինական են, անբարոյական և դատապարտված են ձախողման»,- ասել է իրանցի դիվանագետը:
«Գրեթե 10 տարվա հակամարտությունից հետո Սիրիայի ժողովուրդը շարունակում է տառապել ագրեսիայից, օտարերկրյա օկուպացիայից և ահաբեկչությունից»,- շեշտել է Թախտ-Ռավանչին:
Նրա խոսքով՝ սիրիական ճգնաժամը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով, իսկ երկրի ապագան որոշելու իրավունքը պատկանում է բացառապես սիրիացիներին: