|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստանի հրավերին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, Լուկաշենկոյի հետ իր անձնական կապերն օգտագործելով, նա փորձի թուլացնել երկու երկրների միջև լարվածությունը, որն առաջացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության ֆոնին:
«Ես ասեմ, թող մեր հայրենակիցներն էլ իմանան, որ նոյեմբերի 24–ին եղել եմ Բելառուսում, հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորիչի հետ, և նա այսօր սպասում է հրավերի, որ գա Հայաստան և իր խոսքն ասի, իր մոտեցումը Հայաստանին և հայ ժողովրդին»,– ասաց նա։
Հարցին՝ ասե՞լ է Ձեզ, թե երբ է գալու, Ծառուկյանն արձագանքել է. «Գնա կառավարություն, հայտնի՝ երբ որ հրավերը կուղարկեն, էն վախտ էլ կգա»: