|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հատուկ անդրադարձ է կատարել վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ոչ հայանպաստ հայտարարությանը ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ:
Պարզվում է` Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է:
«Նա ինձ խնդրել է, որ անձամբ ժողովրդին փոխանցեմ, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է, ամեն ինչ անելու է հայ ժողովրդի համար: Պարոն Լուկաշենկոն շուտով հարցազրույց է տալու: Նա հարգում է մեր ժողովրդին, սիրում է եւ ամեն ինչ պատրաստ է անել հայ ժողովրդի համար»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: