|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Դիվանագիտական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին շրջանում Ֆրանսիան սկսել է հատուկ հետաքրքրություն ցուցաբերել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ:
«168 ժամը» գրում է.«ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը սկսել է տեղեկություններ հավաքել գործի մանրամասների վերաբերյալ, իսկ նախօրեին Փարիզից Երևան է ժամանել հեղինակավոր «Լը Մոնդ» պարբերականի մի լրագրող, որը մեկ ժամից ավելի տևած հանդիպում-հարցազրույց է անցկացրել երկրորդ նախագահի հետ:
Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ օր առաջ:
Մեզ առայժմ չհաջողվեց ճշտել, թե երբ է հրապարակվելու այդ հարցազրույցը»: