կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 14:35
Քաղաքական

ԱԺ նիստ չկայացավ նաև այսօր. Արամ Հարությունյանն անձեռնմխելիությունից չզրկվեց

ԱԺ նիստ չկայացավ նաև այսօր. Արամ Հարությունյանն անձեռնմխելիությունից չզրկվեց

Ազգային ժողովի հերթական նիստն այդպես էլ չկայացավ, քանի որ քվորում չապահովվեց։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայություն, սակայն գրանցվել էր 15 պատգամավոր։ 

Հիշեցնենք, որ ԱԺ նիստը երեկ նույնպես չկայացավ` դարձյալ քվորում չլինելու պատճառով:

Նշենք, որ ԱԺ հերթական քառօրյայում պետք է քննարկվեր նաև ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին մանդատից զրկելու հարցը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավոր Արամ Հարությունյանի կալանավորմանը համաձայնություն տալու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ:

Այսօր պետք է լիներ նաև կառավարության հետ հարցուպատասխան, սակայն պատգամավորների բացակայության պատճառով հարցուպատասխան ևս չի լինի: