կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-02 17:53
Քաղաքական

Դաշնակցության մեջ շերտեր փնտրողը երբեք չի հաջողել. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ, ՀՅԴ ցուցակով Քանաքեռ-Զեյթունում առաջադրված թեկնածու Գեղամ Մանուկյանը Հ 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով ընտրապայքարի մակարդակի մասին, նշեց, որ այդ հարցում էլ Դաշնակցությունը տարբերվում է մնացածներից: Եվ եթե Դաշնակցության որևէ թեկնածու ներգրավված է նախընտրական քարոզարշավում, ապա Դաշնակցության մեկ այլ անդամ աշխարհի որևէ այլ տեղում զբաղված է սփյուռքի վերաշինման աշխատանքներով կամ Արցախի հարցով լոբբիստական աշխատանքներ իրականացնելով, հայապահպանման հարցեր լուծելով և այլն:

«Դաշնակցության օրակարգը ավելի մեծ է, քան 5 տարվա կտրվածքը: Ահա ինչու մի քանի քվեի համար մենք չենք կարող իջնել ցածր մակարդակի բանավեճերի»,- ասաց նա:

Դաշնակցության մեջ շերտեր փնտրողը երբեք չի հաջողել, վստահ է Գեղամ Մանուկյանը: Նրա համոզմամբ` դժվար է մնալ Դաշնակցության մեջ, թե կարգապահության առումով, թե գաղափարականության պատճառով: Դաշնակցությունը գնում է իր ուղով: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ական Բագրատ Եսայանի` պատգամավորի թեկնածությունից ինքնաբացարկ հայտնելուն, և դրան հետևած տարաբնույթ մեկնաբանություններին, Գեղամ Մանուկյանը նշեց, որ Բագրատ Եսայանը համարվում է ՄԱԿ-ի աշխատակից, իսկ ՄԱԿ-ը իր կանոնադրությամբ թույլ չի տալիս  հրապարակային քաղաքական գործունեությամբ զբաղվել:

«Դաշնակցությունը այնպիսին է, որ նրան հնարավոր չէ արմատախիլ անել: Արմատախիլ անելու կոչեր անողները մի քանի տարուց կտեսնենք թե ուր կհայտնվեն»,- ասաց Գեղամ Մանուկյանը: