Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վաշաձեն միացյալ ընդդիմության գրասենյակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին. հայտնում է Грузия-Онлайн-ը:
Ըստ Վաշաձեի` երկրի գյուղերից մեկում ընտրական հանձնաժողովի անդամները սրահից դուրս են հանել ընդդիմության ներկայացուցչին: Պատճառը, ինչպես վստահեցնում է շտաբի ղեկավարը, եղել է այն, որ դիտորդները ֆիքսել են՝ ինչպես են ընտրողներին ստիպում ցույց տալ քվեաթերթիկները: Նշվում է, որ դա միակ խախտումը չէ:
Վաշաձեն կոչ է արել ԿԸՀ հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիային` ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները ընտրատեղամասերում դիտորդների աշխատանքի համար:
Այսօր Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հիմնական մրցակիցներն են «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: