|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը և «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան կհամագործակցեն պետություն-մասնավոր երկխոսության, Հայաստանում զբոսաշրջության ոլորտի խթանման և զբոսաշրջային արդյունքի զարգացման նպատակով։ Այս մասին այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը և «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։
Հուշագրով նախատեսվում է, որ ՓՄՁ ԶԱԿ-ը տեխնիկական, տեղեկատվական և, իր հնարավորությունների սահմանում, այլ կարգի աջակցություն կցուցաբերի ասոցիացիային՝ զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքում, կաջակցի մասնագետների համար վերապատրաստման և կրթական ծրագրերի կազմակերպմանը:
Փոխըմբռնման հուշագրի համաձայն, «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հնարավոր խնդիրների դեպքում կապահովի պետություն-մասնավոր երկխոսության հարթակ, ՓՄՁ ԶԱԿ-ին կաջակցի զբոսաշրջության ոլորտին առնչվող հետազոտություններ իրականացնելու հարցում, կներկայացնի ներգնա զբոսաշրջությունը և ներդրումները խթանող ծրագրեր՝ համաֆինանսավորման համար և այլն։