Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով ԱԺ-ում խմբակցության գործունեությունը, փաստեց, որ, չնայած խմբակցության անդամների թվի նվազմանը, «Ժառանգությունը» ԱԺ-ում բավականին ակտիվ գործունեություն է ծավալել: Ըստ նրա` խմբակցությունն իր հիմնական գործունեությունը կշարունակի նույնքան հետաքրքիր և արդյունավետ:
Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածուի հավանականությանը` Հակոբյանն ասաց, որ այսօրվա քաղաքական դաշտում առկա իրավիճակը դրա գործնական հնարավորությունը բացառում է: «Թեև միասնական թեկնածուի հարցը բազմիցս շահարկվեց, սակայն որևէ դրական արդյունքի չհանգեց, ընդհակառակը, ընդդիմությունը որոշակի պառակտում ապրեց, ինչն այս պահին ձեռնտու է իշխանություններին»,- ասաց նա և հավելեց, որ ընդդիմությունը ավելի շատ պետք է մտածեր ընդդիմադիր զանգվածի ձայները պահելու մասին, որպեսզի հնարավոր լիներ երկրորդ փուլ դուրս գալ:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի` միասնական թեկնածու լինելու հարցին, Հակոբյանը նշեց, որ Հովհաննիսյանը այս ընթացքում ցույց տվեց, որ որևէ ստվերային գործարքի չի մասնակցել և համագործակցել: «Նա իր բարոյական նկարագրով արժանի է լինել ընդդիմության միասնական թեկնածու»,- ասաց նա:
Հակոբյանը նաև նշեց, որ կան քաղաքական ուժեր, որոնք ցանկանում են համագործակցել «Ժառանգության» հետ, սակայն առայժմ չցանկացավ դրանք հրապարակել:
Ներկա նախընտրական գործընթացը համեմատելով 1996թ. ընտրական գործընթացի հետ` խմբակցության ղեկավարը նշեց, որ չեն բացառվում հնարավոր շրջադարձային զարգացումներ: