կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-24 15:00
Մշակույթ

Կամերային նվագախումբը հանդես կգա «Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով

Կամերային նվագախումբը հանդես կգա «Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով

Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա «Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով: Համերգային երեկոյին նվագախումբը ելույթ կունենա ՀՊԿՆգեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան Նարինե Ենգիբարյանը (դաշնամուր) և Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):

Համերգի ընթացքում կներկայացվեն Առնոլդ Շյոնբերգի «Պայծառակերպված գիշեր», Յ. Ս. Բախի Դաշնամուրի կոնցերտ ռե մինոր, Գ. Ֆ. Հենդելի Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար ստեղծագործությունները:

Առնոլդ Շյոնբերգը ստեղծել է «Պայծառակերպված գիշեր»-ը 1899 թվականին: Այն ստեղծվել է ընդամենը երեք շաբաթում և կոմպոզիտորի վաղ շրջանի ամենակարևոր ստեղծագործությունն է: Շյոնբերգը ոգեշնչվել է Ռիխարդ Դեմելի համանուն պոեմից: Պոեմի հերոսները երկուսն են՝ կին և տղամարդ: Ցուրտ երեկո է, նրանք կողք կողքի քայլում են: Կինը խոստովանում է, որ դավաճանել է տղամարդուն, վերջինս էլ ներում է նրան: Շյոնբերգի գործում նկատելի են Վագների, Լիստի, Մալերի, Ռիխարդ Շտրաուսի և Չայկովսկու ազդեցությունները: Այս ինքնատիպ գործը բազում նվագախմբերի երկացանկի անբաժանելի մաս է դարձել: