|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Օրեր առաջ Հայաստանի պետական կամերային նվագախումբը վերադարձել է հյուրախաղերից: Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, այս շրջագայության ընթացքում ութ համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում:
Բացառապես բոլոր համերգների ծրագրում ընդգրկված են եղել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նվագախումբը համագործակցել է նաև երաժիշտներ Անաստասիա Շապովալի /ջութակ/ և Խավիեր Չաթիլոնի /թավջութակ/ հետ:
Հիշարժան է եղել սեպտեմբերի 7-ին Ժնևի՝ «Վիկտորիա» համերգասրահում կայացած համերգը: Համերգի ավարտին հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»` փոխադրված 4 դաշնամուրի և նվագախմբի համար, որի փոխադրումը Վահան Մարտիրոսյանը պատվիրել էր հատուկ այդ երեկոյի համար: Հանդիսատեսին հատկապես դուր է եկել այն փաստը, երբ Վահան Մարտիրոսյան դիրիժորը միաժամանակ հանդես է եկել որպես դաշնակահար` միանալով 3 դաշնակահարներին: