|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակում, նոյեմբերի 22-ին Նոր Ջուղայի Հայ Դատի հանձնախմբի եւ ՀՅԴ «Ռուբեն» երկիտասարդական միության նախաձեռնությամբ, Նոր Ջուղայի Հ.Մ.Մ. «Արարատ» միության եւ նույն միության Շահինշահրի մասնաճյուղի գրասենյակներում կազմակերպվել էր նվիրահավաք: Տեղեկացնում է alikonline.ir –ի Նոր Ջուղայի թղթակիցը:
Նվիրահավաքին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել Սպահանի հայոց թեմի ազգային իշխանությունը, Նոր Ջուղայի Հայ Դատի հանձնախումբը, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցների աշակերտությունն ու ժողովուրդը:
Գոյացած գումարը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: