կարևոր
3088 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-27 17:31
Քաղաքական

Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը` Նոր Ջուղայում

Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը` Նոր Ջուղայում

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով Հայաստանից Իրան ժամանած Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով սոյն թւականի փետրւարի 19-20-ին եղաւ Նոր Ջուղայում։

Երկօրեայ այցի շրջանակներում, Արթուր Մոսիեանը հանդիպումներ ունեցաւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամների հետ, որոնց ընթացքում անդրադարձ կատարեց բռնի տեղահանւած արցախահայութեան սոցիալ-տնտեսական ներկայ կացութեանն ու Հայաստանում նրանց իրաւական կարգավիճակին:

Ազգային մարմինների ներկայացուցիչները իրենց զօրակցութիւնը յայտնելով Արցախի հայութեանը, կարեւորութեամբ ընդգծեցին առկայ ճգնաժամը յաղթահարելու նպատակի շուրջ համահայկական ողջ ներուժի համախմբման անհրաժեշտութիւնը եւ խոստացան ինչպէս անցեալում, այնպէս էլ ներկայումս, բոլոր հնարաւորութիւններով նեցուկ կանգնել արցախահայութեանը։

Հանրային կապ՝ ՍՀԹ ազգային առաջնորդարանի