Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պաշտոնական այցով Լոս Անջելեսում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի գլխավոր գրասենյակ և հանդիպել ԿԿ անդամների հետ:
Հանդիպման ժամանակ նախագահն անդրադարձել է Արևմտյան Ամերիկայի Հայ Յեղափոխական Դաշնակցության` Արցախին ցուցաբերած հետևողական և լայն աջակցությանը, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին անվերապահ զորակցությանը՝ մեծապես գնահատելով կուսակցության ներդրումը Արցախի պետականության ամրապնդման գործում:
ՀՅԴ ներկայացուցիչները, ողջունելով նախագահի այցելությունը, գնահատել են այն մեծ աշխատանքը, որ իրականացվում է Արցախում, և պատրաստակամություն են հայտնել առավել թափով աջակցել Արցախի ժողովուրդին՝ իր հայրենի հողին վրա արժանապատիվ կյանք ապահովելու համար: ՀՅԴ ԿԿ անդամները հատկապես գնահատել են Արցախի Պաշտպանության բանակի զինվորների` հայրենի հողի պաշտպանության առաքելությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող զանազան հարցեր:
Նշենք, որ նախագահ Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպել է նաև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Ռամկավար Ազատական կուսակցության շրջանային ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ:
asbarez.com