|
Փոխարժեքներ
04 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ.
«Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ,
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։
Դարեր շարունակ Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովրդի կողքին ապրող և արարող ազգային փոքրամասնությունների համայնքները մեր երկրի հասարակական կյանքի անբաժանելի մասն են։ Նրանց մշակույթը, լեզուն, ավանդույթներն ու ինքնատիպությունը մեր երկրի բազմազանության և հարստության կարևոր բաղադրիչներն են։
Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր քաղաքացու ինքնության ազատ արտահայտման և պահպանման հնարավորությունը, ինչպես նաև ազգային ու մշակութային ավանդույթների նկատմամբ հարգանքը, ուժեղ և համերաշխ պետության կարևոր հիմքերից են։
Մենք բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունն ու ներդրումը Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և պետականության ամրապնդման գործում։
‹‹Ուժեղ Հայաստան›› կուսակցությունը կարևորում է նաև մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների կրթական,մշակութային, կրոնական իրավունքների պաշտպանությունը՝ հանուն մեր ընդհանուր հայրենիքի խաղաղ, ուժեղ և բարեկեցիկ ապագայի։
Շնորհավորում ենք Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ»։