կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-22 11:43
Քաղաքական

Բյուջեի նախագիծն ընդունվեց

Բյուջեի նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Նախքան քվեարկությունը` ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այս բյուջեն ոչ թե իներցիոն բյուջե է, այլ` հետընթաց: «Ներդրումները պակասում են, ուստի ես դեմ եմ քվեարկելու բյուջեի նախագծին»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ևս հայտարարեց, որ դեմ է քվեարկելու:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Արմեն Աշոտյանը ասաց, որ միանում է գործընկերների «ֆելշմոբին» և ինքն էլ է դեմ քվեարկելու: «Տնտեսական զարագացման որևէ հեռանկարի հիմք չկա, դեմ եմ քվեարկելու` արտահայտելով մարդկանց հիասթափությունը»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ իրենց կուսակցության դիրքորոշումը չի փոխվել, առանձին պատգամավորներ կարող են ազատ քվեարկել, իրենք չեն բռնանում նրանց կամքին:

Ի վերջո, բյուջեն ընդունվեց ձայների` 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ  հարաբերակցությամբ:

Հավելենք, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկել 2019-ի բյուջեին, ինչպեսև հայտարարել էր:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Շնորհավորում ենք կառավարությանն ընդունված բյուջեի կապակցությամբ»: