Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր քվեարկության դրվեց ԱԺ կանոնակարգ-օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը, որի համաձայն` նախատեսվում է ԱԺ-ում ստեղծել բյուջետային գրասենյակ, որը փորձագիտական մարմին է` նախատեսված պատգամավորներին պատշաճ տեղեկատվություն տրամադրել բյուջե վերաբերյալ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց. «ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու այս օրենքի նախագծին, որովհետև այդ մարմինը պարազիտ է և պաշտպանելու է մեկ խմբի շահերը, բացի այդ` այդ մարմնի ստեղծումը հակասահմանադրական է»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Միանասյանը, ով օրենքի նախագծի համահեղինակներից էր, նշեց. «Ափսոսանքս եմ հայտնում, որ իմ մի քանի գործընկերները այդպես էլ խորամուտ չեղան նախագծի էության մեջ և չկարողացան բացահայտել, որ այդ մարմնի միջոցով ընդդիմությունը կարող է ստանալ պատշաճ տեղեկատվություն, և որ այն վերահսկողական լիազորություններ կունենա»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ նշեց, որ պետական բյուջեն այն փաստաթուղթն է, որի հետ կապված վերահսկողություն կարող են ունենալ երեք մարմին՝ Վերահսկիչ պալատը, կառավարությունը և ԱԺ-ն:
«Հիմա այս տրամաբանության մեջ ներմուծում եք նոր մարմին` նոր լիազորություններով, ինչը հակասահմանադրական է: Ասեք, որ որոշել եք սենց մարմին ստեղծել, մի' ասեք, որ Սահմանադրությանը չի հակասում»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Քվեարկությամբ` 88 կողմ, 20 դեմ, 4 ձեռնպահ, օրենքի նախագիծն ընդունվեց: