կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-22 10:33
Քաղաքական

Միջազգային չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահում կա. «Ժամանակ»

Միջազգային չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահում կա. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է.«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե  նախկին իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելություններով վարչական ռեսուրս է կիրա­ռում և խախտում Ընտրական օրենսգրքի դրույթները, այդ­տեղ կա՞ չարաշահում, թե ոչ, պատասխանել է. «Ով էլ ասեր: Միջազգային չա­փանիշներով, այո, դա վարչա­կան ռեսուրսի օգտագործում է, թեև ֆորմալ առումով այդպես չէ: 

Այստեղ կա երկու հարց, նախ, պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, և երբ ժամանա­կին մենք քննադատում էինք նախկին իշխանություններին վարչական ռեսուրս օգտագոր­ծելու մեջ, իրենք հենց այդ փաս­տարկն էին բերում, որ քարոզար­շավը դեռ չի սկսվել, իսկ մինչ այդ ինչ կուզենք, կանենք: Ինչ վերա­բերում է աշխատանքային ժամերին իրականացվող քարոզար­շավին, ապա երբ մենք այդ հար­ցը բարձրացնում էինք 2017 թվա­կանին այն ժամանակվա վարչապետի այցերի հետ կապված, ինչպես նաև դրան նախորդող գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, մեզ պատասխանում էին, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողները նորմավորված աշխատանքային օր չունեն, և այնպես չէ, որ այդ ժամերը իրենք պարտավոր են աշխատանքային դիտարկել: 

Ասում էին՝ իրենք կա­րող են քարոզչություն անել, հե­տո այլ ժամերի իրենց պաշտո­նական պարտականությունները կատարել: Այսպիսի բացատրու­թյուններ, պատճառաբանություններ իրենք սիրում էին ներ­կայացնել բավականին պրոֆեսիոնալ ձևով: Հիմա ուղղակի կարելի է հիշեցնել իրենց նույն ասածները, որ վարչապետի աշխատանքը նորմավորված չէ:

Բայց եթե նայում ենք միջազ­գային չափանիշներով, իհարկե, սա վարչական ռեսուրսի չարա­շահում է:

Մեկ այլ խնդիր էլ կա, որը ՀՀԿ-ականները սիրում էին օգտա­գործել: Նրանք ասում էին, որ քարոզչություն կլիներ, եթե լիներ այս կամ այն քաղաքական ուժի օգտին քվեարկելու կոչ: Այդպիսի կոչեր վարչապետի այցերի ժա­մանակ, կարծես, չեն եղել: Այ­սինքն՝ ֆորմալիզմը, ֆորմալ տրամաբանությունը, որ օգտա­գործվում էր նախկինների օրոք, եթե այդ նույնը կիրառենք հիմա, ուրեմն ստացվում է, որ վարչական ռեսուրսի կիրառում չկա: Իսկ եթե մոտենանք այն չափա­նիշներով, որով այն ժամանակ էինք մոտենում, ապա այո, կա վարչական ռեսուրսի չարաշա­հում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: