Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. «Կառավարությունն ամբողջ կազմով արձակուրդի մեջ է: Միակ «աշխատողն» առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, որը նույնպես ռեյտինգայինով առաջադրված թեկնածու է՝ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում, բայց արձակուրդ չի վերցրել:
Նախորդ օրը նա Մալաթիայի և շաքարի «արքա» Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հետ այցելել է իտալա-հայկական կիսակառույց գործարանի տարածք՝ տեքստիլ գործարանի կառուցման ընթացքը դիտելու, «շինհրապարակում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին»,- տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը:
Գործարանի համասեփականատերն Աստղիկ Ալեքսանյանն է: Երեկ ողջ օրը մենք չկարողացանք կապվել «Իմ քայլը» դաշինքի խոսնակ Վահան Կոստանյանի հետ՝ ճշտելու, թե դա արդյոք վարչական ռեսուրսի չարաշահում չէ, մանավանդ, որ մամուլը համառորեն գրում է, որ Սամվել Ալեքսանյանն այս ընտրություններում աջակցում է «Իմ քայլին» և մասնավորապես՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին:
Մեր զանգերին Արարատ Միրզոյանի գրասենյակից, օգնականներից և խորհրդականներից որևէ մեկը չպատասխանեց»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: