Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ-ի տարեկան գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց՝ բնության մեջ վարչական ռեսուրսի չարաշահում գոյություն ունի՞, թե ոչ, թե՞ դա մութ ուժերի չար երևակայության ու դավադրության արդյուքն է:
«Դպրոցի տնօրենն ի՞նչ կարող է անել, աշակերտի ծնողին, կարո՞ղ է ցուցակում ներառել և դա անել աշխատանքի ժամին: Ո՞րն է վարչական ռեսուրսի չարաշահումը, ձեր ասած վարչական ռեսուրսի չարաշահումը կատվի է նման, ոնց գցում ես ոտքերի վրա է կանգնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և հիշեց խորհրդային շրջանի ասացվածք, երբ հայտարարվել էր, թե Սովետական միությունում սեքս չկա: «Հիմա ձեր ասածով ստացվում է՝ վարչական ռեսուրսի չարաշահում չկա»,-ասաց նա:
Մուկուչյանը նշեց, որ կան երևույթներ, որոնք սահմանաված կարգով կարող է չաշարահում որակվել, բայց հանձնաժողովին ներկայացված թղթերում, որը գտնվել են անհայտ աղբյուրից, կամ աղբարկղից, հիմք չկար:
«Ես կարծում եմ ներկայացվածի տիրույթում այլ բան հանձնաժողովը չէր էլ կարող անել, որևէ մեկին արդացնելու խնդիր դրված չէր, չէր էլ կարող լինել»,-ասաց նա: Փաշինյանը նշեց, որ օրենքում գրած է, եւ երբ իրենք են նայում՝ վարչական ռեսուրսի չարաշահում կա, երբ Մուկուչյանն է նայում՝ չկա:
«Հիմա տեսողության հարց է: Հիմա կարաք ասեք ՀՀ-ում սեքս կա, թե չկա, նկատի ունեմ ընտրակաշառքը և վարչական ռեսուրսի չարաշահումը, եթե ասեք չկա, մենք ի գիտություն կընդունենք»,-արձագանքեց Փաշինյանը: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ իր որոշումը նշված հարցերի վերբերյալ ընտրությունների գնահատականում ամփոփել են: