կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-20 15:04
Հասարակություն

Ոստիկանության 6-րդ վարչությունն այցելել է Aysor.am-ի խմբագրություն

Ոստիկանության 6-րդ վարչությունն այցելել է Aysor.am-ի խմբագրություն
Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այցելել են Aysor.am կայքի խմբագրություն և ներկայացրել գրություն, որով խնդրում էին տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը: Այս մասին տեղեկանում ենք Аysor.am-ից: 
 
Ոստիկաններին փոխանցած պատասխան նամակում Ауsor.am-ը գրել է, որ ոստիկանության գրության մեջ մատնանշած օրը՝ նոյեմբերի 2-ին, գործարար Սիլվա Համբարձումյանը ոչ թե հարցազրույց է տվել Aysor.am կայքին, այլև մամուլի ասուլիս էր հրավիրել «Հայացք» մամուլի ակումբում, որին մասնակցել են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ:
 
Համբարձումյանի ասուլիսը լուսաբանել են գրեթե բոլոր լրատվամիջոցները, իսկ տեսագրությունը հասանելի է google որոնողական համակարգում: 
 
Ներկայացնում ենք ոստիկանների՝ խմբագրություն բերած գրությունն ու խմբագրության պատասխանը: