Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր ԴԱՀԿ ներկայացուցիչն այցելել է «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ թերթին պատկանող գույքի վերևաբերյալ արձանագրություն կազմել: Այդ կապակցությամբ թերթը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Դեռեւս հունվարի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարություն էր տարածել դատարանի կողմից գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա օրաթերթի` 3 մլն արժողությամբ գույքի վրա արգելանք դնելու կապակցությամբ իր կողմից կազմակերպվող բողոքի երթի մասին, որում նշել էր, որ ԴԱՀԿ աշխատակիցները ամեն պահի կարող են մտնել «Ժողովուրդ» թերթի խմբագրություն:
Հայտարարության այս մասը հակադարձման էր արժանացել մեր որոշ գործընկերների եւ ՀՀ Դատական դեպարտամենտի կողմից: Մեզ փորձում էին հավաստիացնել, թե մեր մտահոգություններն անհիմն են, ավելին տարբեր գերատեսչական հաղորդագրություններ էին տարածվում` պնդելով, թե «Ժողովուրդ» թերթի գործունեությունը խոչընդոտելու մասին կարծիքն անհիմն է»:
Մինչդեռ փետրվարի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է այցելել ԴԱՀԿ-ի Կենտրոն բաժնի ներկայացուցիչ Գագիկ Սախոյանը եւ կազմել արձանագրություն` օրաթերթի տնօրինության տակ գտնվող գույքի վերաբերյալ: Սա նշանակում է, որ եթե «Ժողովուրդ» օրաթերթը պարտվի դատարանում, հաշվառված գույքը կհանվի աճուրդի, որպեսզի վճարեն Խաչիկ Խաչատրյանի արժանապատվության 3 միլիոնը»: