կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-16 16:51
Քաղաքական

Մնացականյանը` հակաիրանական պատժամիջոցների ու Հայաստանի քայլերի մասին

Մնացականյանը` հակաիրանական պատժամիջոցների ու Հայաստանի քայլերի մասին

ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ТАСС-ի հետ զրույցում անդրադարձել է նաև հակաիրանական պատժամիջոցներին:

Լրագրողը նշել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի նկատմամբ բարեկամական վերաբերմունք է ցուցաբերում, սակայն, միևնույն ժամանակ, առճակատման մեջ  է Հայաստանի դաշնակից Իրանի հետ, ապա հետաքրքրվել է` ինչպիսի՞ն կլինի Երևանի ռազմավարությունը  այդ իրավիճակում, երբ երկիրը  «երկու կրակի արանքում» է:

Մնացականյանը պատասխանել է, որ  Հայաստանը հստակ հայտնել է իր դիրքորոշումը` դա շատ զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է, որի հետ երկկողմ օրակարգ է գործում,  և Իրանը տարածաշրջանի ներկայիս իրողությունների համատեքստում Հայաստանի համար խիստ կարևոր նշանակություն ունի:

«Ներկայիս իրավիճակում մենք շփումների մեջ ենք ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ` մեր շահերը ապահովելու և տարածաշրջանային կայունությունը պահպանելու նպատակով»,- նշել է  ՀՀ ԱԳՆ ղեկավարը: