Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Իրանում անցկացված տոնական բազմահազարանոց քայլերթերի ժամանակ հատկապես Ատրպատականի քաղաքներում տեղի է ունեցել աննախադեպ մի բան. Բաքվի բարբարոսական վարչախմբի դեմ հնչել են կոչեր և բարձրացվել նույնաբովանդակ պաստառներ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նույն այն ատրպատականցիները, որոնց Բաքվի բռնապետի քարոզչամեքենան «հռչակում է» բազմամիլիոնանոց, իբր, «ադրբեջանական համայնք» Իրանում, իրենց զայրույթն ու բողոքն են արտահայտել արհեստածին Ադրբեջանի բարբարոսական վարչախմբի հակաիրանական քաղաքականության կապակցությամբ։
Բաքվի վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից հնչող այն սպառնալիքներին, թե Ատրպատականի, իբր, «30 միլիոն ադրբեջանցիները ոտքի կկանգնեն», Իրանում, ակնարկելով Բաքվի դեսպանատուն կոչեցյալի դեմ ծագումով հենց ատրպատականցու իրականացրած գործողությունը, պատասխանում են սև հումորով՝ «30 միլիոնից առայժմ միայն մեկը ոտքի կանգնեց, Բաքվի վարչախմբի հատուկ ծառայության աշխատակիցներից մեկին գնդակահարեց, երկուսին վիրավորեց և դեսպանատունը գրավեց, հապա, եթե 30 միլիոնը ոտքի կանգնի...»: