Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Լիբանանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ (Nabih Berri):
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացրին, որ ընդգծելով հայ-լիբանանյան հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունն ու խորապես բարեկամական բնույթը, Լիբանանի խորհրդարանի նախագահը հաջողություններ է մաղթել ՀՀ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեջ։
Նաբիհ Բըրիի խնդրանքով դեսպան Աթաբեկյանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքն ու արդյունքները՝ որպես երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության բնականոն և տրամաբանական հանգրվան:
Լիբանանի խորհրդարանի նախագահը խոստացել է իր աջակցությունը՝ Հայաստանի Ազգային ժողովի վերջնական կազմավորումից հետո երկու երկրների միջև հաստատված միջխորհրդարանական համագործակցությանը նոր թափ և նոր որակ հաղորդելու համար։