Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մինսկ այցին ընդառաջ, հանդիպել է Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչի հետ. հայտնում է Trend-ը:
Ի թիվս այլ հարցերի` Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: Նա նշել է, որ ուշադիր հետևել է Աստանայում կայացած` ՀԱՊԿ գագաթաժողովին, քանի որ Հայաստանն այն երկիրն է, որն «օկուպացրել է Ադրբեջանի տարածքները» և իր համար միևնույն չէ` որ երկրի ներկայացուցիչն է գլխավորում ՀԱՊԿ-ը, որը ռազմաքաղաքական կազմակերպություն է:
Ալիևը նաև անդրադարձել է Լուկաշենկոյի և Ադրբեջանի դեսպանի զրույցին, որին արձագանքել էր ՀՀ ԱԳՆ-ն` նշելով, որ Լուկաշենկոն կոռեկտ չի վարվել` քննարկելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը Ադրբեջանի դեսպանի հետ:
«Նման հարցերի քննարկումը գործընկերների և բարեկամների միջև բնական է: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարություններին, ես կարծում եմ, որ դա անընդունելի է միջազգային պրակտիկայում: ԱԳՆ-ն չի կարող մեկնաբանել այլ երկրի ղեկավարի գործողությունները, մանավանդ` դաշնակից համարվող, և դրանք «ոչ կոռեկտ» որակել»,- ասել է նա: