Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Սասնա ծռեր»-ի ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ իրենց ցուցակի երկրորդ համարը կլինի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
Գրիգորյանը նշեց, որ համաձայնել է մասնակցել ընտրություններին «Սասնա ծռեր»-ի ցուցակով, քանի որ իրենց հայացքները համընկնում են: «Սասնա ծռեր»-ի հետ եմ, քանի որ նրանք ազնիվ են, հայրենասեր և սկզբունքային»,- ասաց նա:
Ըստ Գրիգորյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն ՔՊ-ն, «Սասնա ծռեր»-ը և այլ ուժեր։ Նրա խոսքով՝ «Սասնա ծռեր»-ն ԱԺ-ում հակակշիռ է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
Yerkir.am-ի հարցին, թե ո՞ր ուժերին նկատի ունի Գրիգորյանը, ո՞ր ուժերին է խորհրդարանում որպես հակակշիռ տեսնում, Գրիգորյանը պատասխանեց, որ խոսքը լիբերալ ուժերի մասին է: «Հակակշիռ ասելով՝ պետք չէ հասկանալ այն պրիմիտիվ ձևով, այսինքն՝ միայն ընդդիմության իմաստով։ Պատրաստ ենք նաև նախագծեր առաջարկել, եղած նախագծերի սխալ կողմերի մասին խոսել»։