Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսուհետ կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար այցելելու պետական մշակութային հաստատություններ:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի համատեղ հուշագրի ստորագրմամբ մեկնարկեց երկու նախարարությունների համատեղ ծրագրի մեկնարկը:
Մակունցը նշեց, որ կենսաթոշակառուները կարող են ծրագրին մասնակցել նոյեմբերի 10-ից: «Յուրաքանչյուր ամիս 2000 կենսաթոշակառու հնարավորություն կունենա օգտվելու այս ծրագրից` հաճախելով թատրոն կամ համերգասրահ: Պետբյուջեից հավելյալ միջոցներ չենք ծախսելու ծրագրի իրականացման համար: Մասնավոր մշակութային հաստատությունները եթե ցանկանան տոմսեր տրամադրել` միանալով ծրագրին, սիրով կընդունենք նրանց առաջարկը»,- ասաց նա:
Մակունցը նշեց նաև, որ տոմսի վրա նշված է լինելու, որ այն վաճառքի ենթակա չէ, իսկ տոմսը որևէ մեկին փոխանցել ու դրանով թատրոն կամ համերգի հաճախելն անհնար կլինի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ միջոցառման մասին կենսաթոշակառուները կիմանան երեք օր առաջ` զանգով: «Հնարավոր է` առաջիկայում ծրագրում ներառվեն նաև նպաստառու երեխաներն ու զբաղվածության խնդիր ունեցող երիտասարդները»,- հայտնեց նա: