կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-07 14:22
Քաղաքական

Չեմ կարծում՝ ՀԱՊԿ երկրները կուզենան, որ Հայաստանը շարունակի պաշտոնավարել. Կիրո Մանոյան

Չեմ կարծում՝ ՀԱՊԿ երկրները կուզենան, որ Հայաստանը շարունակի պաշտոնավարել. Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը համաձայն է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հետ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանը պետք է շարունակի ստանձնել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ո՞վ կստանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնը, նա նշեց, որ սակայն չի կարծում, թե ՀԱՊԿ-ի մյուս անդամներն այս հարցում համակարծիք են Հայաստանի տեսակետի հետ այն վերաբերմունքի պատճառով, որ մենք ցուցաբերել ենք ՀԱՊԿ-ի նկատմամբ, անգամ` եթե դա չէր մեր նպատակը:

«Այսինքն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելը, դատական գործ հարուցելը և մեղադրելը, առանց համապատասխան քայլեր նախապես արած լինելու, մեկնաբանվեց որպես ՀԱՊԿ-ի նկատմամբ վիրավորանք: Կարծում եմ` դժբախտաբար, այդ մոտեցումը կշարունակվի ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների կողմից, և նրանք համաձայն չեն լինի, որ Հայաստանը շարունակի ստանձնել գլխավոր քարտուղարի պաշտոնը»,- ասաց Մանոյանը:

Խոսելով  լուրերի մասին, որ Ադրբեջանը փորձում է ՀԱՊԿ անդամ դառնալ, նա նշեց, որ շատ է խոսվել այն մասին, որ Ադրբեջանը չի կարող առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ անդամ դառնալ: Ըստ Մանոյանի՝ Ադրբեջանը նման փորձեր միշտ էլ անելու է և ոչ թե այն բանի համար, որ ՀԱՊԿ անդամ դառնալու մեծ ցանկություն ունի, այլ որովհետև ցանկանում է մեզ միշտ անհանգիստ դրության մեջ պահել, թե՝ կարո՞ղ է մտնել ՀԱՊԿ, թե՞ ոչ: «Առնվազն Ռուսաստանը, եթե ոչ` ՀԱՊԿ մյուս անդամները շահագրգռված են, որ Ադրբեջանին ցույց տան, որ կարող է ՀԱՊԿ անդամ դառնալ, այսինքն՝ փորձում են սիրաշահել Ադրբեջանին: Պարզ է, որ նրանք միշտ էլ փորձելու են սիրաշահել Ադրբեջանին՝ իրենց շահերից ելնելով, այլ ոչ թե` մեր շահերը հաշվի առնելով: Սակայն ես համոզված եմ, որ քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը չի կարող ՀԱՊԿ անդամ դառնալ: Եթե Ադրբեջանը մեր սպառնալիքներից մեկն է, ինչպե՞ս  կարող է դառնալ մեր անվտանգության համակարգի մաս»,-ասաց Մանոյանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը: Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց գրավը: