կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-20 17:12
Հասարակություն

Եթե Հայաստանում հանրաքվե անցկացվի, 70-80 տոկոսը կուզենան միանալ Ռուսաստանին. ՌԴ մեկնող քաղաքացի

Եթե Հայաստանում հանրաքվե անցկացվի, 70-80 տոկոսը կուզենան միանալ Ռուսաստանին. ՌԴ մեկնող քաղաքացի

Yerkir.am-ի հետ զրույցում ՌԴ դեսպանատան առջև իր հերթին սպասող մեր հայրենակիցներից մեկը, ով նախընտրեց չներկայանալ, հայտնեց, որ եկել է ՌԴ դեսպանատուն իր անձնագրի հետ կապված հարցերով: Նա նշեց, որ  ապրում է Կրասնոդարի երկրամասում, այնտեղ ունի  ավտոլվացման փոքրիկ կետ, եկել է Հայաստան հոր մահվան կապակցությամբ և պատրաստվում է կրկին հետ գնալ: Մեր զրուցակիցը նշեց, որ հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալը հետաքրքրում է  ՀՀ շատ քաղաքացիների, որովհետև ամենուր դրա մասին են խոսում ու հետաքրքրվում:  Նա  ցավով  նշեց, որ իր բոլոր ընկերները, ազգականները մեկնել են ՌԴ, այնտեղ քաղաքացիություն են ստացել` իրենց ուսանող երեխաներին հանելով բուհերից:

 

«Ախր ես ի՞նչ գործ ունեմ Ռուսաստանում: Եթե այստեղ մի փոքր գործ լինի, Հայաստանն ամենալավ տեղը կլինի ապրելու համար, բայց այստեղ գործ չկա, իսկ ռուսը գործ է տալիս: Եթե այսօր էստեղ հանրաքվե անցկացվի, 70-80 տոկոսը կուզենան միանալ Ռոսւաստանին: Այո, ցավալի է, բայց թող մեկ անձնագիր ու մեկ քաղաքացիություն լինի, որ մեզ այսօրվա նման Ռուսաստանում չվերաբերվեն` որպես երկրորդ, երրորդ  սորտի մարդու»,- ասում է նա` հավելելով, որ եթե ՌԴ Պետդուման ընդունեց այդ օրենքը, բոլորը կգնան Ռուսաստան:


Մանրամասն` տեսանյութում: