կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-23 16:42
Քաղաքական

Եթե վարչապետը շարունակի պաշտոնավարել, կմնամ նախարարի պաշտոնում. Վարդան Արամյան

Եթե վարչապետը շարունակի պաշտոնավարել, կմնամ նախարարի պաշտոնում. Վարդան Արամյան

Այսօր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, լրագրողների հետ խոսելով պետական պարտքի սպասարկման մասին, նշեց, որ դրանում որևէ խնդիր, որևէ վտանգ չկա: Կա սպասարկման սցենարը, որը արտահայտված է բյուջեի նախագծում:

Նախարարը խոսեց նաև ներդրումների մասին` ասելով, որ բոլորը պետք է ներգրավվեն այդ գործում, քանի որ տարիներ շարունակ ներդրումները նվազել են, և այդ նվազումը պետք է կանգնեցնել:

Ըստ Արամյանի` ներդրումներ կարող են ներգրավվել մակրոտնտեսական կայունության,  վստահելի տնտեսության ու վստահելի բյուջե ունենալու պարագայում:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, նախարարը նշեց, որ, իրենց կանխատեսմամբ, տնտեսական աճը կկազմի 3,2 տոկոս: Այս տարվա վերջին կիսամյակի համար կանխատեսել էին 2,2 տոկոս, սակայն սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամսվա` գյուղատնտեսության ցուցանիշները ի չիք դարձրեցին 2,2 տոկոսի ակնկալիքը. գյուղատնտեսության ցուցանիշները նվազեցին արագ տեմպերով:

«Կայունացման տարի պետք է լինի,  շունչներս տեղը գա, որ կարողանանք թևակողել զարգացման տարի»,- ասաց նախարարը:

Հարցին, թե որտե՞ղ է իրեն տեսնում եկող տարի, Արամյանը պատասխանեց, որ եթե վարչապետը շարունակի պաշտոնավարել, ապա իրեն տեսնում է նույն` նախարարի պաշտոնում, իսկ վարչապետի մնալն էլ կախված է ընտրությունների արդյունքներից: