| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կամերունում անհայտ զինված անձինք դպրոցից առևանգել են 79 երեխայի, ինչպես նաև` դպրոցի տնօրենին ու վարորդին. հայտնում է ru.euronews.com-ը:
Կամերունի անվտանգության ուժերը զանգվածային գործողություն են սկսել նրանց որոնման ուղղությամբ:
Դեռ հայտնի չէ` ով է կանգնած կատարվածի հետևում: Կամերունի իշխանությունները մեղադրում են անջատողականներին, սակայն երկրի խոշորագույն անջատողական խմբավորումը հերքել է իր մասնակցությունը կատարվածին:
Որոշ տեղեկությունների համաձայն` առևանգիչներին գումար հարկավոր չէ: Նրանք պահանջում են փակել դպրոցները, որտեղ երեխաներին կրթում են ֆրանսերեն լեզվով:
Երեխաներից մեկը, որին չեն տարել, պատմել է, որ երբ առևանգիչները ներս են մտել, իրենք թաքնվել են մահճակալների տակ, սակայն նրանց ստիպել են դուրս գալ և գնալ բակ: Որոշ երեխաների ծեծել են:
Առևանգումը տեղի է ունեցել Բամենդա քաղաքից ոչ հեռու` Կամերունի անգլալեզու շրջանում: Այստեղ անգլալեզու փոքրամասնությունը բողոքում է խտրականությունից: