|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում դանակահարություն է տեղի ունեցել. Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ` 17-ամյա Տիգրան Գևորգյանը:
Փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով:
«Հիվանդն ընդունվել է 0 ճնշումով, առանց պուլսի, պրակտիկորեն սրտի կանգով: Վիրահատել և ուղարկել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ»,- yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանն էլ հայտնեց, որ այս պահին տղան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: