կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-13 18:55
Աշխարհ

«Բոկո հարամ»-ի պատճառով Կամերունում, Նիգերիայում, Նիգերում և Չադում սովի է մատնվել 7 մլն մարդ

«Բոկո հարամ»-ի պատճառով Կամերունում, Նիգերիայում, Նիգերում և Չադում սովի է մատնվել 7 մլն մարդ

Չադ լճի ավազանի շրջանում հումանիտար ճգնաժամը, որը հրահրվել է «Բոկո հարամ» արմատական խմբավորման գործողություններով, խոշորագույններից մեկն է դարձել աշխարհում: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը, փոխանցում է ТАСС-ը:

Նրա խոսքով՝ սովյալների թիվը տարածաշրջանում, ներառյալ Կամերունը, Նիգերիան, Նիգերը և Չադը, տարվա ընթացքում աճել է ավելի քան կրկնակի անգամ և հասել 7 միլիոնի:

Ինչպես հայտնել է Օ՛Բրայենը, տարատեսակ հումանիտար օգնություն է պահանջվում աֆրիկյան չորս երկրների 10,7 մլն բնակիչների, իսկ հարկադիր վերաբնակեցվածների թիվը կազմում է 2,4 միլիոն, որոնցից 1,5 միլիոնը երեխաներ են:

Նրա խոսքով՝ 2017 թվականին Չադ լճի ավազանի շրջանում հումանիտար գործողությունների համար կպահանջվի մոտավորապես 1,5 մլրդ դոլար՝ կրկնակի ավելի, քան անցյալ տարի էր:

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Թայե-Բրուք Զերիհունն, Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ «Բոկո հարամը», չնայած նրա դեմ իրականացվող ռազմարշավին, առաջվա պես լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային կայունությանը: