|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Տեխասի ոստիկանությունը կալանավորել է 31-ամյա ամերիկուհի Չերիթի Ջոնսոնին, ով իրեն ներկայացրել է որպես 15-ամյա դպրոցական: Այս մասին հայտնում է «Ռոյթերսը»:
2013թ. հոկտեմբերին կինն ընդունվել է New Life Christian կոչվող դպրոց՝ ինքն իրեն անվանելով որբ Չարիթե Սթիվենս, և 8 ամիս շարունակ մասնակցել դասերին:
Ջոնսոնը դպրոցի ղեկավարությանն ասել է, թե փախել է այլ քաղաքում ապրող ընտանիքից, որտեղ իր նկատմամբ բռնություն է կիրառվել: Կարծելով, թե անչափահաս է, ոչ ոք Ջոնսոնից չի պահանջել անձը հաստատող փաստաթղթեր:
Մի անծանթ կին՝ Թամիկա Լինքոլն անունով, նույնիսկ սկսել է հոգ տանել Ջոնսոնի մասին, նրա համար գնել սնունդ, հագուստ, անգամ հյուսել «աղջնակի» մազերը: Սակայն ինչ-որ պահի խնամակալը սկսել է կասկածել «որբուհու» պատմած կենսագրության ճշմարտացիությանը և դիմել է ոստիկանություն:
Հետաքննության արդյունքում ոստիկանները պարզել են Ջոնսոնի ինքնությունը և ձերբակալել նրան՝ առաջադրելով սեփական անձի մասին կանխամտածված սուտ տեղեկատվություն ներկայացնելու մեղադրանք: