Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջան գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։
Ըստ «Երկիր մեդիա»-ի`Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանը հայտնել է, որի այցի նպատակն էր տեսակցել Կարեն Ղազարյանի ծնողներին, տեղեկանալ Կարենի հոր՝ Արմեն Ղազարյանի առողջական վիճակի մասին, ինչպես նաև պատասխանել Կարենի ծնողներին հուզող հարցերին։
Աննա Հակոբյանը Կարենի ծնողներին հայտնել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օրերս Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատարին եւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին: Վարչապետի պաշտոնակատարի տիկինը հույս է հայտնել, որ միջազգային այս մարմինները, մասնավորապես` ԿԽՄԿ-ն, իրենց արձագանքին եւ կոնկրետ քայլերին երկար սպասեցնել չեն տա։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել էր ադրբեջանական տարածքում: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` նա կապ չունի բանակի հետ և հոգեկան խնդիրներ ունի: Այսօր Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը: