Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին:
«Ադրբեջանը Կարեն Ղազարյանին որպես զինվորական և դիվերսանտ է ներկայացնում, բայց ես միջազգային կառույցներին տեղեկացրել եմ, որ նա քաղաքացիական անձ է, երբևէ չի ծառայել զինված ուժերում, ունի նաև առողջական խնդիրներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ըստ նրա` Ղազարյանի ծնողները մտահոգություն ունեն, որ նա կարող է ենթարկվել խոշտանգման՝ հաշվի առնելով հայ այլ գերիների հետ կապված դաժան փաստերը: «Նրանք ասում են, որ ունեն ոչ հավաստի տեղեկություններ իրենց տղայի մասին: Սա հաշվի առնելով` ես դիմել եմ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, ՄԱԿ-ին, սպասում եմ արձագանքներին: Արդյունավետ է մեր աշխատանքը նաև Կարմիր խաչի հետ: Մենք, բոլոր գործընկերների հետ համագործակցելով, ամեն ինչ անելու ենք, որ կարողանանք արդյունքի հասնել: Միջազգային որոշակի գործընթաց կա: Մենք էլ, մեր կարգավիճակից ելնելով, անմիջական աշխատանքներ կտանենք»,- նշեց Թաթոյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանն ադրբեջանական կողմում է հայտնվել 2018 թվականի հուլիսի 15-ին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ «Ադրբեջանի կողմից նշվող անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ` 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում»։