|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ադրբեջանի Գյանջա քաղաքում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը. հայտնում է Report.az կայքը:
Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում է երկրի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների, կառավարման կարգի և պետության անվտանգության դեմ հանցագործությունների մեջ: Նշվում է անգամ, թե նա փորձել է «ահաբեկչություններ իրականացնել» երկրի տարածքում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել էր ադրբեջանական տարածքում: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` նա կապ չունի բանակի հետ և հոգեկան խնդիրներ ունի:
![]()
