Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը դեկտեմբերի 18-ին մասնակցել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաշտպանության և անվտանգության հաստատություններում բարեվարքության ամրապնդման ծրագրի` Բարձրաստիճան առաջնորդների օրվա միջոցառումներին:
Այս նախաձեռնության մասնակից առաջատար երկրների ներկայացուցիչները բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ կարծիքներ են փոխանակել արձանագրված առաջընթացի, ՆԱՏՕ-ի և այլ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության բարելավման հեռանկարների շուրջ:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների շրջանակներում պաշտպանական համակարգում Բարեվարքության ամրապմդման և ՊՆ հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը, թափանցիկության և վերահսկողության բարելավման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունն ու ծրագրի շրջանակներում միջազգային համագործակցությունը:
Դավիթ Տոնոյանը վերահաստատել է 2015թ. ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվության և փորձի փոխանակման գործընթացը շարունակելու և Գործողությունների ծրագիրը արդիականացնելու պատրաստակամությունը: