Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է հաջակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի բողոքի ակցիա իրականացնող բժիշկների հետ։
Բժիշկ Սամվել Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ներկայացրել է Արմեն Չարչյանի առողջական վիճակը, նրա մոտ առկա ծանր ախտաբանության բարդությունները։ Հանդիպման ընթացքում բժիշկը փորձել է հիմնավորել քաղաքացիական հիվանդանոցում Չարչյանի բուժման արդյունավետության հավանականությունը, նշել, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում քաղաքացիական բժշկական կազմակերպությունում բուժումն ավելի արդյունավետ է, ավելի մեծ արդյունքների կարող են հասնել։
«Պարոն դատախազն ուշադիր լսեց, ճշգրտող հարցեր տվեց, պարզաբանումներ ներկայացրի»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ իրեն հավաստիացրել են, որ Արմեն Չարչյանին անազատության մեջ պահելն ինքնանպատակ չէ, պարզապես իրավական գործընթացն է այդպիսին։
«Նորից հիմնավորեցի, որ այստեղ առողջական վիճակի խիստ վատթարացում ունենք։ Ճանապարհ ինձ ցույց տվեց պարոն դատախազը, ասաց՝ միանշանակ կողմ է իմ այս դիրքորոշմանը, պարզապես, համապատասխան ախտորոշումների հիմնավորումներ է պետք ներկայացնել, համապատասխան ախտաբանական վիճակների և նրանց հետազոտությունների հիմնավորումները ներկայացնելու դեպքում խոստացավ ամեն ինչով օգնել։ Ինքը ևս կմիջնորդի հրատապ նիստ հրավիրել»,- նշեց բժիշկը՝ հավելելով, որ, որքանով հասկացել է, դատախազության լիազորություններից դուրս է այլ գործողություններ կատարելը, գործը գտնվում է դատարանում, հետևաբար, դատավարության ընթացքում պետք է այդ հարցը քննարկվի։
Սահակյանի խոսքով՝ գլխավոր դատախազը խոստացել է, որ ինքը ևս կմիջնորդի հրատապ նիստ գումարել։